Tigran Gabrielyan
WordPress Developer
0   /   100

Ծովինար

Ծովինար (նաև հայտնի է  որպես Նար, Նուրին) հայկական դիցաբանության մեջ ջրի, ծովի և անձրևի աստվածուհին է։ Նրա անվան ծագումը կապված է «ծով» և «նարու» (գետային ոգի) բառերի հետ։

Ժողովրդական հավատալիքներում Ծովինարը համարվում է ամպրոպային ոգի, փայլակի և կայծակի անձնավորում։  Նրա մասին առասպելները մոտ են ամպրոպային դյուցազունների պատմություններին։ Ծովինարը հրեղեն, ցասումնալից էակ է, որը ամպրոպի ժամանակ խաղում է ամպերի մեջ և կախարդական ուժով ուղարկում է  կամ պտղաբեր անձրև, կամ կործանարար կարկուտ։ Երաշտի ժամանակ մարդիկ ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում նրան՝ խնդրելով անձրև բերրիության համար։

Մանուկ Աբեղյանը Ծովինարի կերպարի մասին գրել է. «Դա է հրաշք Ծովյանը կամ Ծովինարը, ամպրոպի և կայծակի կամ փայլակի անձնավորումը: Նա մի պաշտելի առասպելական էակ է, մի աղջիկ հրաչյա ու հրեղեն, որ վերին երկնքումն է ապրում և վերահաս ամպրոպից առաջ ամպերի մեջ, հրեղեն ձիու վրա նստած, խաղալով ցույց է տալիս վայրկենապես իր երեսը, որից և փայլատակում է: Նրա ձիու և ավելի ևս նրա իրեն աչքերից կրակ է ցայտում: Նրա հրեղեն լուսավոր երեսին նայել ոչ ոք չի կարող, ուստի նա երեսին քող ունի քաշած։ Նա երևում է նաև իբրև տղամարդ հագնված: Ամպրոպային մութ գիշերները հանկարծ նա իր գլուխը հանում է ամպերի ետևից և նայում դեպի ցած. Այդ ժամանակ «Ծովյանը խաղում ի , այսինքն’ փայլատակում է, կամ «Ծովինարն էնենց խաղում ա, որ կ՛ասես թե ուզում ա աշխարհքը կրակ տատ» 

Առասպելական զրույցներում և ժողովրդական վեպերում Ծովինարը կապվում է ջրային տարերքի հետ, ներկայացվում է որպես կայծակնացայտ ոգի կամ երկվորյակ դյուցազունների՝ Սանասարի և Բաղդասարի մայրը, որոնց նա ծնում է ծովային ջրից։ «Սասնա ծռեր» էպոսում հանդիպում են նաև նրա այլ անվանաձևերը՝ Ծովյալ խանում, Ծովյալ։